пятница, 6 апреля 2018 г.

Հանկա՜րծ չուշանամ ապրելուց


Գիտե՜մ,
արդեն համոզվել եմ, որ դու ամե՜ն ինչ կանես,
որ ես չուշանամ:
Շնորհակալություն չեմ հայտնում դրա համար՝
դա քո՛ գործն է և դու կատարում ես
առանց հասկանալո՜ւ,
առանց զգալո՜ւ,
առանց դրության մեջ մտնելու:
Մարդկային ոչինչ չկա՛ քո մեջ
և դեռ ընկեր ես համարվում,
բայց ասեմ որ քանի՜-քանի
գեղեցի՜կ,
ռոմանտի՜կ,
էրոտի՜կ,
տխո՜ւր սիրային
երազներ ես ընդհատել ու դարձել իմ
անհոգի մեխանիկական
թշնամին:
Դա դեռ քիչ ես համարում
ու շարունակում ես
քո զարթուցիչ կերպարով
խանգարե՜լ,
խանգարե՜լ
խանգարե՜լ,
իսկ ես չեմ կարողանում քեզնից
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
քանի որ կարող եմ առանց քեզ
հանկարծ ուշանալ
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց…

суббота, 31 марта 2018 г.

ՄԱՅՐԻԿԻՍ


*
Քեզ նման ինձ ո՛չ ոք դեռ չի՜ ժպտացել,
Քեզ նման քնքուշ չի՛ սեղմել գրկում,
Քեզնո՜վ է սկսվել, քեզնո՜վ վերջացել
Այն ամե՜նն ինչ-որ
Ապրե՜լ է կոչվում:
Հաճա՜խ է եղել - ի՛նքդ վշտի մեջ,
Սիրտդ՝ տագնապում-
Ժպիտո՜վ ես միշտ դիմավորել ինձ,
Քեզանից բացի տեսնես աշխարհում
Կա՞ ինչ-որ մեկը այդքան կարեկից…
*
Խնայել չգիտի՜ Մայրն արցունքները,
Սի՜րտը խնայել Մայրը չգիտի՜,
Մոր համար ավելի հե՜շտ է մեռնելը
Քան թե տեսնե՜լը
Մա՜հը զավակի:
«Մայր» բառը ամենահի՜ն բառերից մեկն է,
Սակայն մի՛շտ թա՜րմ է, քնքո՜ւշ ու բարի,
Ու թե ծերանա բառն այդ՝ միայն նրանից,
Երբ մայր ասողը լինում է բռի՜,
Անտա՜շ, վայրենի:
*
Մոր նման քեզ ո՛չ ոք չի՛ կարող ժպտալ,
Սեղմել քեզ գրկին ի՜ր գորովանքով,
Մորի՛ց է սկսվում ամե՜ն, ամե՜ն բան
Ու վերջանո՜ւմ է մոր աղոթքներով…

…և ես ներո՜ւմ եմ քեզ կյա՜նք


*
Բարությո՜ւնը
Ուժեղների արժանիքն է…
Եվ ես ներո՜ւմ եմ քեզ կյա՜նք,
Դուրս եկավ, որ մեզնից ուժե՜ղը ե՛ս եմ,
Որ դիմացե՜լ եմ քեզ
Այսքա՜ն ժամանակ:
*
Դու իրո՜ք որ գեղեցի՜կ ես,
Բայց չարություն կա քո մեջ,
Աննրբանկա՜տ ես,
Անխի՜ղճ ես,
Դաժա՜ն ես,
Հենց դրանով էլ դու թույլ ես
Քան ես:
*
Հիմա չգիտե՜մ,
Ներե՞մ, չներե՞մ բոլոր արածներդ,
Ի՞նչ է փոխվելու ի՜մ կամ
Քո՛ մեջ կյա՜նք,
Չէ նեղացե՜լ եմ՝ չե՛մ խոսում հետդ,
Ես մնամ այսպես՝ նեղացկո՜տ, համե՜ստ
Դու մնա նո՜ւյնը՝
Քինախի՜նդ, ագա՜հ…
*
Արի՜ չխոսենք,
Խոսելն ո՞ւմ է պետք,
Ո՛չ ներենք, ո՛չ էլ չներենք իրար,
Եկ լռե՜նք, իրար աչքերի նայենք-
Տեսնենք թե մեզնից
Ո՞վ կդիմանա…

անանուն

Կարմիր գինի՜ է կարծես արյունս,
Հրա՜շք է թվում ամե՜ն, ամե՜ն բան,
Երբ վերադառնում եմ ու լի՜քն է տունս
Հիշողությունով վաղո՜ւց մոռացված:
Բանտավանդա՜կ է ասես պատուհանս,
Լուսի՜նն է բանտված ետևում,
Խոսում է ինձ հետ հիշողությունս.
- Ձեռք բեր ինձ,
կունենաս երկրո՜րդ մանկություն:
Երկրի արգանդից նորելո՜ւկ կլինես՝
Պորտալարով միացած ամպերին,
Չե՛ս նեղվի, որ խոսե՜լ չգիտես,
Բայց կարդա՜լ գիտես աստղերին:
Արյունս կարծես գինի՜ է կարմիր,
Հրա՜շք է թվում ամե՜ն, ամե՜ն բան,
Աստղեր են թափվում երկնի փեշերից,
Իսկ ես կարդո՜ւմ եմ,
Կարդո՜ւմ անդադար…

ԱՆՔՆՈւԹՅՈւՆ


Չե՜մ պատկերացնում,
Թե ինչքա՜ն,
Ինչքա՜ն բան կա ապրելու…
Ինչե՜ր են անցել,
Ի՞նչ է մնացել,
Բայց պատկերացնո՜ւմ եմ
Թե ինչքա՜ն,
Ինչքան բան կա կորցնելու
Ո՜ւ… Սարսափելի է քնելը դարձել:
Դաժա՜ն է պահը,
Բայց թանկ վայրկյանը,
Ուզում ես կյանքի չափ քեզ սիրեն,
Նման բան մինչ այժմ չի՛ տեսել աշխարհը,
Որ բան ու գործ թողա՜ծ
Քեզանով զբաղվեն…
Եվ դու փակված
Մի սենյակո՜ւմ
Գովերգո՜ւմ ես հողմ ու մրրիկ,
Կամ էլ ծովից
Հեռո՜ւ-հեռո՜ւ
Գովաբանում փոթորիկը ալի՜ք-ալիք…
Դուրս ես գալիս դո՜ւրս-
Արևն արդեն կա,
Ուզում ես արտասվե՜լ
Անձրև է թափվում,
Սարսափելի է քնելը անգամ,
Երբ պատկերացնում եմ
Թե ինչքա՜ն,
Ինչքա՜ն բան կա ապրելու:
Ոչ մահախոսակա՛ն է գրածս,
Ո՛չ բաժակաճառ,
Ոչ ներբո՜ղ է կամ
Մի վերջին պատգա՜մ…
Ե՜ս, կյանքի կախարդ գրկից պոկվածս-
Չե՛մ կարողանում քնե՜լ
Երկա՜ր ժամանակ: