Ասում ես. «Ների՜ր»,
Ներե՜մ,
բայց ի՞նչպես,
Երբ դեռ
սրտումս սպի չի գոյացել,
Երբ վերքերս
թաց լալի՜ս են այնպես՝
Ինչպես
լալիս է ծա՜ռն այն անպտուղ
Որի
պատճառով այն պետք ՝ հատել…
Ժամանակը քո՛նն
է,
Ժամանակն ի՜մն
է,
Քեզ համար
այն բժի՜շկ է
Ինձ՝
դիահերձո՛ղ,
Արածս ի՞նչ
էր՝ լոկ մի կաթի՜լ էր,
Որ դու
վերցրեցի՜ր ու սարքեցիր
Ծով…
Իսկ սրտումս
դեռ բառե՜ր կան չասված
Բառեր կան
անթիվ-
Դավաճանությա՜ն…
Սիրելո՜ւ,Կրքի,՜
Դեռ շատ
գործ ունեմ,
Վկա է
Աստված
Ներելու
համա՜ր, խնդրո՜ւմ եմ
Փրկի՜ր:
Դեռ պե՛տք է
գտնեմ կորցրած մի բա՜ռ,
Որը դեռ ո՛չ
ոք չի արտասանել,
Փրկի՛ր, կգտնե՜մ
բառն այդ փրկության
Քե՞զ համար
թե՝ ինձ՝
Հաստա՜տ
չգիտեմ…
Արածը տանջա՜նք
է,
Չարածն –
ափսոսանք,
Տառապա՜նք է
չլինելը աշխարհում,
Ի՞նչ է մնում՝
կամ Լռե՜լ
Կամ էլ Ճչա՜լ խավարում…