Գիտե՜մ,
Ինձ հետ
կտանեմ աչքե՜րդ,
Ցավե՜րս ինձ
հետ կննջեն հողում,
Սակայն
չգիտե՜մ,
Երբ վերջին
անգամ աչքերս թարթեմ
Արդյո՞ք կլսեմ.
- Այդ ո՞ւր
ես գնում…
Գիտե՜մ
Դրախտում
տեղ չե՛մ ունենա,
Իմը դժո՜խքն
է՝ ինչպես կյա՜նքը այս,
Սակայն
չգիտե՜մ
Դժոխքում ի՞նչպես
բաժակ բարձրացնեմ-
Կենացդ խմեմ
հոտընկայս…
Գիտե՜մ,
Որ հաճախ
կնայեմ աչքերիդ,
Հա՜տ-հատ
կհիշեմ օրերը անցած,
Սակայն
չգիտե՜մ
Ի՞նչ պետք է
անեմ, որ աչքի՜դ չընկնի
Կարոտի
պատին իմ հոգին խաչված…
Գիտե՜մ,
Ինձ այցի
կգաս տերևաթափի՜ն
(Աշնան
համար ծա՜նր, տհա՜ճ երևույթ)
Երկար
չնստե՜ս իմ շիրմաքարին-
Տարվա ա՛յդ
պահին
Ցո՜ւրտ է
լինելու…
Գիտե՜մ,
Հագած կլինես
կապույտ վերարկուդ
(Կապույտն
եմ սիրել, դու գիտես)
Եվ քո
կանացի քմայքին հլո՜ւ
Գուցե՜
արտասվես.
Գուցե՜
ծիծաղես…
Գիտե՜մ,
Ինձ հարցեր կտաս-
Պատասխան չունեմ՝
Իմը խոհե՜րն
են բառերով շար-շար,
Փակված
կոպերով դեմքս կհիշե՞ս-՝
Չէ՞ որ
աչքերդ ես ինձ հետ տարա…
Թե ո՞վ
գոհացում կտա կարոտիս,
Անկե՜ղծ եմ
ասում չգիտե՜մ
Հեռու
կլինեմ մարդկային ցավից,
Թե որ աչքե՜րդ
Մի՛շտ ինձ
հետ լինեն…