Աչքիդ մեջ
կյանքի մի կտոր ընկավ-
Աչքդ
արցունքից բորբոքվեց,
Վախի՞ց, թե՞
ցավից տեղից վեր կացար-
Աշխարհն աչքերումդ
Մարեց:
Կույրի
աչքերով լո՜ւյս էիր փնտրում -
Շոշափելով մի պոետ գտար խելագար,
Հոգնա՜ծ էր
պոետը, տե՜ղ էր որոնում -
Մտավ աչքիդ
մեջ՝
Մահացավ…
Կյանքի մի
կտոր՝ պոետի հոգին
Պտտվեց քո
մեջ մոլորված,
Ինչպես
անցավո՜ր, անհանգիստ քամի
Դուրս եկավ
քեզնից,
Հեռացավ:
Ու մշուշ
դարձա՜վ,
նոսրացա՛վ
պոետը`
Քո ողն ու
ծուծը ոռոգող սիրով,
Ու
հիշողությո՜ւն դարձավ,
խո՛հ դարձավ
պոետը,
Որ հյուլեի
պես անցավ քո միջով …