Եկա՜վ…ու
ասաց. «Եկե՜լ եմ»
Եկա՜վ,
գալարվեց ճակատիս,
Արդյո՞ք
շուտ չէր աճապարել
Ծերությունը
ինձ այցի:
- Շո՜ւտ ես
եկել ճակատս, տե՜ս,
Կնճիռներով
պատեցիր:
- Շուտ չի՛,
Թե որ սիրտդ
ցույց տամ ես քեզ-
Կսարսափես
նայելիս:
Իրար վրա
կնճի՜ռ-կնճի՜ռ
Սիրտդ կծիկ
է դարձել,
Ծերությունը
– ճակա՜տը չի…
Սի՜րտդ
տարիքն է խոցել:
Այդ պահին
էր՝ խոցված սիրտս
Մորս երգերը
հիշեց,
Պա՜հ էր,
հանկարծ մանկությո՜ւնս
Ճիչն իր
վերջին արձակեց:
Երբ ճչացի՜-
Մայրս եկավ,
Վերցրե՜ց,
կրծքին ինձ սեղմեց,
- Ի՞նչ է
հոգիս, քեզ ի՞նչ եղավ,
Ո՞վ էր, որ
քեզ վախեցրեց:
Մորս գիրկը
մի արև՜ էր
Արև՜, որ
մայր չի՛ մտնում,
… Մորս
սիրտը լռությո՜ւն էր,
Մա՜յրս օրոր
էր երգում…
Մորս տա՜ք
ու ոսկեգո՜ւյն
Վարսերն
ընկան ճակատիս,
Համոզվեցի՝
աշխարհում
Չունե՜մ
ուրիշ սրտակից:
… Մա՜մ ջան,
խո՜րթ է այս աշխարհը,
… Մա՜մ ջան,
օրորդ եմ ուզում,
… Մա՜մ ջան,
սրտիդ խո՜սքն ու բառը
Թող գլորվե՜ն
իմ սրտում…
* * *
Բացվող
տխուր մի նոր օ՜ր էր
Իր
լռությամբ անսովոր,
Մայրս չկա՜ր,
Առավո՜տ էր
Բիրտ ու դաժան
շողերով…