- Հետո ի՞նչ,-
Կասի անսիրտ
ինչ-որ Մե՜կը,
Թե արցունք
տեսնի աչքերիս խորքում,-
- Հետո ի՞նչ,
չէ՞ որ արցունքոտ աչքեր
Շա՜տ կան
աշխարհում:
- Հետո
ի՞նչ,-
Կասի անհոգի
Մեկը,
Թե տեսնի
առանց հոգու եմ ապրում, -
- Անհոգի մա՜րդը
դեռ անխի՜ղճը չէ,
Անհոգի
մարդիկ շա՜տ կան աշխարհում:
- Հետո
ի՞նչ,-
Կասի այն
ինչ-որ Մեկը,-
- Որ
շուրթերիդ հպվող այլ շուրթեր չկան,
Աշխարհում
շա՜տ են նման շուրթերը,
Որոնք
քարացել են աղոթքի նման…
- Հետո
ի՞նչ,-
Կասի այն
ինչ-որ Մե՜կը,-
- Ծառդ չի՞ ծաղկում
է, արև չե՞ս տեսնում,
Քամին չի՞
փչում, անձրև չե՞ս ըմպում,
Ձմեռից հետո
չի՞ գալիս գարո՜ւն…
Էլ ի՞նչ ես
ուզում…..
Կասե՜մ.
- Հետո ի՞նչ,
թե ի՞նչ կա աշխարհում,
Ի՞նչ չկա,
(Ասե՜նք Սինգապուրո՜ւմ,
Վիետնամո՜ւմ
Կա՛մ
Արգենտինայում…)
Կասե՜մ.
- Չգիտեմ
ո՞վ է բախտավոր՝
Խելացի՞ն,
թե՞ անխելքը,
Գիտո՞ւնը,
թե՞ տգետը…
Կասեմ.
- Ինձ
անհանգստացնում է
Հո՜գս,
կնճիռ հարթող ձե՜ռքը…
Ու մե՜կ էլ
Ինձ հետ
զրուցող այն ինչ-որ Մե՜կը…
26.04. 17