Իր
ներկայությունն  է տարիքն ընդգծել
Իմ մեջ
ինչ-որ տեղ 
(չգիտեմ
որտեղ)
Իրոք որ,
զգո՜ւմ եմ, 
Զգո՜ւմ եմ թե
իմ մեջ
Ինչպես է արյունս  թանձրացել…
Եվ ապրումնե՜րս
են  մի  քիչ  ծանրացել,
Եվ երազնե՜րս
են  դարձել  ծակծկող,
Ապրելու
ծարա՜վն էլ կարծես  հագեցել
Ու խռովքներս
Դարձրել է  Կարոտ…
Անգո
կենցաղի սուր ճիրաններից 
Օրորոցի է
կյանքը վերածվել,
Ինձ ճիշտ
հասկացեք – չե՛մ կառչել կյանքից,
Հեռվից լսվում
են ինձ կանչող ձայներ…
Մի՞գուցե ես
էլ Հարություն կառնեմ
Ի՜նչ-որ
ժամանակ,
Ի՜նչ-որ
սրտի մեջ,
Բայց հիմա՛
եմ ես ուզում բարբառել -
Այլ ոչ թե
հետո՜-
Ինչ-որ մեկի
մեջ…
Է՜հ, ինչ
լինելու է, թող լինի՛ այսօր-
Մինչ
մթնշաղը՝
Գեղեցիկ  մի օր ծնված արևից,
Վա՞ղը,
Վաղը այնքան
էլ հարազատ չէ ինձ… 
Չե՜մ սիրում
վաղը…
Այսօր արդա՜ր
եմ
Քան թե
երբևէ,
Կարո՛տն է
հոսում երակներով իմ,
… Եվ
բարբառում եմ ինչպես մարգարե
Կյանքի ու
մահվան սահմանագծին…
Այսօ՛ր
կարող եմ խոսել թղթի հետ,
Վիճել
գրիչիս ծայրով անողոք,
Այսօ՛ր
կարող եմ ինքս ինձ մասնատել՝
Մաս-մաս
ուղարկել եդեմ ու դժոխք…
Քիչ
չափազանց են տողերս գրված
(Երևակայության
պայծառ պատկերներ)
Մեկ անգա՛մ
է մեզ կյանքը տրված,
Իսկ մահը՝
Հազա՜ր ու
մի անգամներ… 
Ս.Ումառ-Հարությունյան
15.07.16
Երևան
 
 
