Իմ կշեռքը մի հրա՛շք է-
Կշռաքարերն
արցունքից
Ինչ կշռում
եմ ծա՜նր է գալիս…
* * *
Ծա՜նր են, ծա՜նր
են հողին չընկած
Արցունքները
տղամարդու,
Նույնիսկ
վերջին փոսը գցած
Մի բուռ
հողից անարցունք:
Ծա՜նր է
վերջին անգամ տեսնել
Լույսի մեռնող
ստվերը,
Ծա՜նր է
վերջին անգամ ըզգալ
Քեզ զգույշ
շոյող ձեռքերը:
Ծա՜նրէ
անխոս բառից ծնված
Ակամա չոր
հոգո՜ցը,
Ու քեզ
համար նախատեսված
Այրվող մոմի
բոցը…
Ծա՜նր է,
երբ որ համոզվում ես,
Որ դու երկու
հայր ունես-
Մեկը լեզո՛ւդ,
մյուսը խի՛ղճդ է
Մեկն ըմբո՜ստ
է մեկը՝ հե՜զ:
Ծա՜նր է, երբ
որ կառչած օդից
մեկին հենակ
ես լինում,
Իսկ երբ
արդեն պետք չես գալիս
կոտրվում ես,
շպրտվո՜ւմ…
* * *
Գուցե մի օր
ես էլ նետեմ
Կշռաքարերն իմ
արցունք,
Միևնույն է ի՞նչ էլ չափեմ-
Միայն ծանր
է դուրս գալու….
Ս.Ումառ-Հարությունյան