воскресенье, 4 мая 2014 г.
пятница, 2 мая 2014 г.
Բանաստեղծություն
* * *
Չհասկացա ի՞նչ էր
այրվում –
մոխրի կտոր ընկավ աչքս,
իմ այն բա՞ռն էր քո նամակում,
թե՞ քո սերն էր
մոխրանում…
Մոխրից սրտի
փշրանքներ են
աչքիս բիբը տրորում,
թե,՞ ինձ չասված քո խոսքերն են
արցունքի տեղ
գլորվում:
Աչքս սիրտ չէ – կդիմանա,
ասա՛, խոսի՛ր, սիրելի՜ս,
թե չէ հանկարծ ո՞վ իմանա,
գուցե սիրտս
կանգ առնի:
Աչքս արդեն ծերունի է,
սիրտս՝ ծերուկ - պատանի,
շրթունքներիս դեռ բուրում է
համը քո նուրբ մատների:
Շատ եմ խնդրում, մի՛ նեղացնի,
քո լռությամբ ահավոր,
հասկանում եմ գուցե ների՞,
ների հոգիդ
վիրավոր:
Նեղացրել եմ, ընդունում եմ,
հավատա ինձ խոսքերով,
թե չե՞ս սիրել, հասկանում եմ…
աչքս թաց է
հավատով:
Հեռանում եմ… դե ի՞նչ արած
սիրտս լցված է
մոխրով,
ձիս պատրաստ է՝
սանձած,թամբած,
լռության նուրբ
սավանով…
Ս.Ումառ
четверг, 1 мая 2014 г.
16 +
* * *
Նորի’ց մեկ օր - քսանչորս ժամ,
Նորի’ց չկաս իմ կյանքում,
հոգիս կծկված մի անկյունում,
սիրո շղթան է կրծում:
Ինձ փակել ես սիրո խցում՝
մենարանում մեկուսի,
աչքիս առաջ պա’ր են պարում
կաթիլները արցունքի:
Մի թիթե’ռ է իմ աչքերում -
փարվել ծնկիս գագաթին,
գանգուրներն է թափահարում,
ցո՜ղ կաթեցնում հատակին:
Բաց ու խուփ են անում փոքրիկ,
նուրբ շուրթերդ, կարմի՜ր, մո՜ւգ,
ե՛րգ են երգում սիրո՜, կրքի՜…
ո՛չ խիղճ ունեն, ո՛չ էլ գութ:
Վանդակի մեջ Աչքս է բացվել,
պատանդ, բայց ո՛չ հնազանդ,
Կարկամել է ու շփոթվել,
Ու ողբում է անընդհատ:
Թիթեռնիկդ լա՛ց է լինում
Որ անհաս է ձեռքերիս,
… աչքս անձրևից է
գժվում,
իսկ մարմինս՝ կրակից:
Խճճվե՜լ եմ շղթաներում,
… մի խո՜ւլ գիշեր, դատա՜րկ
էջ,
Ու դիմում եմ Սիրո Աստծուն,
բարեխոսել ինձ քո մեջ:
Մենությունը դժբախտ բե՛ռ է,
Որ տանում եմ ուսերիս,
Կյանքի վարդը դրսից սև է,
Բայց դրախտ է աչքերիս…
Նայում եմ քեզ քո իսկ ներսից՝
մի ամբողջ աշխարհ աչքերիս
առաջ,
չե՛մ կտրում աչքս քո բորբ
մարմնից,
վախենո՜ւմ եմ հանկարծ չքանաս…
Ս.Ումառ
среда, 30 апреля 2014 г.
Քնքշություն...
Լուսանում էր:
Քնքշությունը ամաչեց խարույկի կրակից ու դառը ծխի հետ լողաց,
փորձարեց հեռանալ:
Աստղերն էլ իրենց քնքշությունը տվեցին առավոտյան սառը ցողին:
Աստղերն էլ իրենց քնքշությունը տվեցին առավոտյան սառը ցողին:
Քնքշությունը լաց լինող ջութակ էր ու թավջութակի հոգոց,
նա իր նուբ ձայնով կանչում էր արծաթավուն սրնգին ,
իր ետևից քաշում,տանում էր կլարնետի թախծոտ ձայնը:
Կծկվել էր այրվող տերևների ծխահոտից…
… այնպես ինչպես լուսատիտիկն է կծկվում դաշտում մնացած վերջին
չորոցած խոտի ետևում:
Ձեռքիս ափը չի կարողանում բաց թողնել քո ափը ու մատներիս
արանքում զգում եմ սրտիդ զարկերը, որոնք իմ զարկերից մեկուկես անգամ արագ են:
Կրծքերդ ուրախանում են առաջին ձյունը տեսած երեխաների նման ու
ուրախությունից փքվում:
Քնքշությունը ձգտում էր անսահմանության, որից պտտվում էին մեր
մարմինները՝ հակառակ բոլոր օրենքների:
Քնքշությունն ապրում էր վերջին շունչը մեր իսկ օրենքներով:
Հինգշաբթի էր:
Քնքշությունն իր վերջին քայլերն էր անում ոտքի վրա մնալու
համար:
Քնքշությունն իր բոլոր երանգներով խաղում էր իմ և քո հոգիների
հետ:
Քնքշությունը քո մատների բարձիկները գրկած անցնում էր
Իմ սրտի վրայով, սրտիս վրա զգույշ նկարում էր սիրտ:
Սիրտս տեղից ելել, ուզում էր թռչել, հեռանալ քնքշության հետ,
սիրտս անմոռաց պարում էր կրծքերդ վրա:
Քնքշության զույգ քույրերը՝ քո ափերը փակել են աչքերս ու
շշնջում են.
« Մի նայիր հեռացող ոչ մի բանի, ես ատում եմ ճանապարհները,
ես վախենում եմ, սարսափում, որ կարող է դու էլ հեռանաս…
Հեռանալը մահ է…
Հեռանալի վերջն է…
Բայց ժամանակն էր հեռանալու ու նա հեռանում էր…
իմ աչքն էլ նրա ճանապարհին:
Քնքշությանը չդիմացավ նոր բացվող օրվա արևի այրող
ճառագայթներին,
չկարողացավ պաշտպանվել մի քանի ժամվա անցյալի կրծքի տակ,
վայր ընկնող աստղի լացակումած ձայնին:
Հեռանալով շոյեց առավոտյան սառը ցողի այտերն ու…
Սառը ցողը վերածեց մի տաք արցունքի կաթիլի:
Լուսանում էր…
Ս.Ումառ
Подписаться на:
Сообщения (Atom)