Բարև՜ Երջանկություն,
Վերջապես քեզ
գտա՜,
Եկել եմ քե՜զ
մոտ՝
քո սեփական տուն,
Հուսով եմ քեզ մոտ երկա՜ր կմնամ…
Վերադառնալու
չունե՜մ ցանկություն
Շա՜տ անգամներ
եմ երթուղուց շեղվել,
Արահետնե՜ր
եմ խառնել բազմաթիվ,
Ինչպես
տեսնում
ես չե՛մ մոլորվել,
Բա՜յց … տարիներ
եմ կորցրել անհաշիվ:
Տեսնո՜ւմ եմ
ուրախ չե՜ս, քեզ ի՞նչ է եղել,
Նայում ես
անթա՜րթ ու ձայն չես հանում,
Միթե՞
երջանկությունը կարող է հոգնե՜լ,
Կարող է
լինել անկարո՜ղ կամ թույլ…
Թե սրտո՜վդ
չեմ, այդպես էլ ասա՜,
Խոսքերով
չընկնես սա՜ր ու ձոր,
Ես նպատակիս
վերջապես հասա՜,
Չե՛մ ուզում
ետ դառնալ գլխիկոր:
Լո՜ւռ է իմ
տեսած երջանկությունը,
Կրկնօրինակը
ափ նետված ձկան,
Ու թփրտո՜ւմ
է նորելուկ Գարունը-
Փորձում է
խոսել ինձ նման:
Հասկացա՜,
խոսել դեռ չի՛ սովորել,
Մարդկանց
ճանաչե՜լ – չգիտի՜…
Աստվա՜ծ իմ,
միթե՞ նորի՛ց եմ սխալվել
Եվ օրիորդ
Գարնան հյո՜ւրն եմ առաջին:
Բարև՜, ի՛մ
Գարուն,
դու չե՛ս
ուշանում,
Դա ե՛ս եմ
շտապում իմ բնավորությամբ,
Երջանկությո՜ւն
էի փնտրում շատ հեռվում
… Իսկ նա
լցվում է իմ մեջ ժամ առ ժամ:
Комментариев нет:
Отправить комментарий