Իսկ ձյունն իջնո՜ւմ է
երգով
Իմ թափառող ուսերին,
Տրորվում է
ոտքերով
Հունվարյան ցուրտ մեղեդին:
Կեսգիշեր
է ցո՜ւրտ ու մութ,
Ինձ հետ քայլում է քամին
… Տունս թվո՜ւմ
է հեռու -
Ասես ծայրո՜ւմ
աշխարհի:
Ցրտից սիրտս քիչ կաղո՜ւմ է՝
Մի
կերպ շնչում դողալով,
Երբ մտրակի
պես դաղո՜ւմ է
Հունվարը իր մատներով:
Հանդա՜րտ,
սպիտա՜կ քող է իջել
Եկեղեցու գմբեթին,
Տեսնես արդյոք մի վառվող մոմ
Մնացե՞լ
է այս ժամին:
Փաթիլները օրերի պե՜ս
Երկնից թափվում են հողին,
…Ե՞ս
եմ և այս հունվարը ծե՜ր
Գիշերվա
ուշ այս պահին…
Комментариев нет:
Отправить комментарий