пятница, 31 августа 2018 г.

Խումհար




Իմ շրթունքներից բանաստեղծակա՜ն
Այրվո՞ւմ են արդյոք շրթունքները քո՛,
Երբ որ հիշո՜ւմ ես մեր ապրած ամռա՜ն
Արևո՜վ լեցուն օրերը կրքոտ…

Հիմա անցնում եմ այն «մե՜ր պուրակով»
(«Մեր նստարանը» լո՜ւռ շրջանցեցի)
Հիշո՞ւմ ես, ինչպես սրտի թրթիռով
Այդ նստարանին կո՜ւրծքդ շոյեցի:

Լսո՞ւմ ես, երեկ հարբե՜լ եմ կրկին
Հոգին քաղցրացնող դա՜ռը բաժակով,
Չե՜մ հիշում ո՞ւմ էի ասում. -  Իմ անգի՜ն
Ե՛կ, գնանք անցնենք այն մեր պուրակով,

Եկ նստե՜նք այն նույն մեր նստարանին
Գրկախառնվե՜նք ինչպես անցյալում…
Այդ ինչ-որ մե՜կը մեղքը աչքերին
Գլուխը կախե՜ց,  հեռացավ  տրտում:

Երևի մտածեց թե խելագա՜ր եմ,
Կա՜մ էլ հարբեցող անբանի մե՛կը…
Միգուցե իրո՞ք խելագարվել եմ
Ու կորցրե՜լ իմ իրական դեմքը:

Չե՛մ հասկանում թե ի՞նչ է պատահել,
Ի՞նչ հուր է  բույն դրել իմ հոգնա՜ծ սրտում,
Որ մինչև հիմա դեռ չե՜մ մոխրացել
Ու…մենակությունի՜ց, սառչո՜ւմ եմ, սառչո՜ւմ…

Ո՞ւմ է պետք պոետը - լցված կարոտով
Մահից փոխ առած կյանքի  մուրհակը ձեռքի՜ն,
Որ մոխրափոշու վերածված հոգո՜վ
Դեռ հավատո՜ւմ է  ծագող հրդեհին…

вторник, 28 августа 2018 г.

Ի ՞նչ թուրք, կամ հայ, չ՞է որ կին ես...


Ի ՞նչ թուրք, կամ հայ, չ՞է որ կին ես,
Նույն կերպ սիրվել ես ուզում,
Սերը կույր չէ,հավատո՞ւմ ես,
Ամեն մարդու չի կպչում:
Երբ ասում եմ  «Սիրում եմ քեզ»,
Գործ չունեմ քո Աստծո հետ
Իմը թուղթն է, գրոտում եմ,
Վա՜յմատիտս կոտրվեց:
Դու ասում ես, որ  «Դու հայ ես,
Հայի արյուն կա մեջդ
Համբուրվելիս հորանջում ես,
Զկրտում ես անընդմեջ:
Ուր էլ գնան, որտեղ լինեն,
(
Վկա է իմ գրիչը)
Ինչ էլ անեն, հաստատ չարժեն,
Տաս թուրք կանայք,
Մեկ հայ կնոջ թարթիչը:


Մի նեղացրեք բանաստեղծին…




Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Ու ամե՜ն ինչ կթրջեն
Աշնան խոնավ ձեռքերը:

Թեթև քամին տերև՜-տերև՜
Մեր օրերը կտանի
Դեպի սա՜ռը, անշունչ ձմեռ
Ո՜ւ…կհիշենք Տերյանին:

Պոետները լա՜ց կլինեն-
Պատուհանին սևեռված,
Չքնաղ կանայք դո՜ւրս կելնեն
Շորերի մեջ փաթաթված:

Էլ չե՜նք տեսնի Կնոջ քնքո՜ւշ
Կոր գծերը  հաճելի,
… Փողոցներում շորերի կո՜ւյտ,
…Տխո՜ւր դեմքեր այրերի:

Գարունը իր  բուրմո՜ւնքն  ունի,
Ամառը իր կի՜րքն  անեղծ,
Ձմեռն ունի  ձնծաղի՜կ,
Իսկ աշո՞ւնը…բանաստեղծ:

Մի նեղացրեք բանաստեղծին,
Երբ իր աշո՜ւնն է երգում,
Երբ խոսքերով ձմռան ցրտի՜ն
Սե՜ր կամ կիրք է բորբոքում:

Բանաստեղծը մի գարո՜ւն է
Տարվա բոլոր օրերին,
Գարնան նման հեռանո՜ւմ է
Գարուն մնո՜ւմ,
Գարո՜ւն սնում սրտերին:

Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Կրկի՜ն, կրկի՜ն գործի կանցնեն               
Բանաստեղծի  ձեռքերը:






воскресенье, 26 августа 2018 г.

Ծաղկաթերթի համը...



Չգիտե՜մ,
Հիմա քեզ մոտ ցերե՞կ է, գիշե՞ր,
Գիտե՜մ,  որ չկա՜մ ու գրկա՜ծ չեմ քեզ:
Չգիտե՜մ,
Հիմա լռո՞ւմ ես, խոսո՞ւմ,
Գիտե՜մ, որ հիմա վի՜շտն ու կարոտն են
Կոկորդդ են սեղմում:

Թող քեզ չթվա թե ինձ մոտ ա՜յլ է՝
Արև՜ն է ժպտում
Կամ Լուսի՜նը ծեր,
… Անբարո բախտը շորերը հանե՜լ,
Պարե՜ր է պարում՝ կոտրատվելով մերկ:

Մենք մեր սրտերի վիհերում խորո՜ւնկ,
Չե՛նք տեսնում անջատման քայքայվող շղթան,
… Երկու հեքիաթի՜ հերոս չե՛ն լինում՝
Կամ Արքայադո՜ւստր,
Կամ ջադու-պառավ:

Իսկ մեր հեքիաթը դեռ նո՜ր է սկսվում,
Դողո՜ւմ եմ,
Հուզվո՜ւմ,
Խոսե՜լ եմ ուզում,
Շոյե՜լ եմ ուզում վարսերդ այնպե՜ս
Ինչպես կարո՜տն է հիմա շոյում քեզ:

Իսկ դու ասում ես թե ցավեցնո՜ւմ է,
Ես շատ լավ գիտեմ ցա՜վը սպասումի,
Գիտե՜մ, որ հոգիդ արյունոտվո՜ւմ է,
Բայց դա արյո՜ւն չէ այլ
Հո՛ւր  կարոտի…

Հույսի մի պատառ դիր լեզվիդ վրա,
Ես էլ՝ դեղձենուց ընկած մի ծաղկի թերթիկ,
Դու հույսի հա՜մը փորձիր…մանանա՜,
Իսկ ես՝
Էլ պտուղ չդարձող ծաղկի…