вторник, 24 апреля 2018 г.

Ապրիլի 24


Նիկոլ Փաշինյանին


Նիկոլ Փաշինյանին
Անկեղծ եմ գրում, որ ուրախությանս չափ չկա և այն աստիճանի է, որ չեմ ցանկանում այն կիսել ոչ մեկի հետ:
Իմ ուրախությունը թող մնա ինձ, իսկ այ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՍ  կկիսեմ Ձեզ հետ:
Փառք ու պատիվ մեր փառապանծ երիտասարդներին, որոնց հետ Դուք կարողացաք իրագործել անիրականալի թվացող ԹԱՎՇՅԱ այս հեղափոխությունը առանց զոհերի, սակայն, եթե
չպետք է ՊԱՏԺՎԵՆ
- իրենց լիազորությունների սահմանները բացահայտ խախտած ոստիկանները,
- Քաղաքացիական հագուստներով, մահակներով, քարերով զինված հարձակում կատարող սրիկա անձիք կամ նրանց անմիջական հրաման տվողները,
- քաղաքացիների ավտոմեքենաները ոտքով կոտրողները,
- ոչ մի անգամ ԺՈՂՈՎՐԴԻ մոտ չներկայացած աղոթող ոստիկանապետը,
- խորհրդարանում ձեթ-օճառով օծված, հանցագործ վիժվածքին ձայն տվողները,
ապա այս թավշյա հեղափոխությունը, որ մի ամբողջ Ազգի հույս ու հավատ տվեց, կվերածվի ԹԱՎՇՅԱ ԲԱՐՁԵՐԻ,  ԱԺ-ն կերակրամանի վերածած և նրա շուրջը շակալի ախորժակով նստած ստահակների ու մականունավոր քրեա-օլիգարխիկ  տականքների համար:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ, ԻՄ ՀԱՄԵՍՏ ԿԱՐԾԻՔՈՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ  ԱՅՆ  ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ


Ազատություն  ԻՐԱԿԱՆ քաղ. բանտարկյալներին
Ազգային ժողովը խուլիգանների տեղը չի
ՑԵՆԶ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու համար
(պարտադիր բարձրագույն Պետական կրթություն, ծառայություն բանակում, բարոյական կերպար, ոչ մի տեսակի բիզնեսի հետ առընչություն չունեցող և այլն)  


Հ.Գ.1
Շատ կցանկանայի հավատալ, որ միտումնավոր չեղավ պետական հանցագործ Սերժ Սարգսյանի և իր եղբայրների անպատիժ հեռանալը Հայաստանից:

Հ.Գ.2
Ութ տարվա ՖԲ օգտատեր եմ և հավատացնում եմ, որ առաջին անգամ եմ  նման ստորագրությամբ ու խնդրանքով դիմում ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՍ

ՏԱՐԱԾԵ՛Ք, ՏԱՐԱԾԵ՛Ք, ՏԱՐԱԾԵ՛Ք
 Գրող  Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 22 апреля 2018 г.

Այսօր


Քա՜ղցր է,  շա՜տ քաղցր
Արևի շողը,
Այն աստիճանի, որ դա՜ռն է թվում
Նույնիսկ խաղողը,
… Ասեմ ավելին, որ ամենաքա՜ղցրը
Հողն է հայրենի:

Իսկ հողում արդեն
Ուզե՜ս թե չուզե՜ս-
Ճիճու կգտնես՝
Զզվելի մի ո՜րդ,
Որը սնվում է հայրենի հողով,
Ուռչո՜ւմ, չաղանո՜ւմ,
Դառնում պատուհաս
Ու ապականո՛ւմ
Հողը քո նախնյաց…

Դե արի մեկ-մեկ ճիճու ման արի՝
Գլուխը կտրի՜,
Երկու կես արա՜,
…Չի՛ օգնում ոչինչ-
Ճիճվի կյանքն է դա:

Ու ճիճուն ինքն իր
Օրե՛նքն է դնում,
Թե ինչպե՞ս ապրես հայրենի հողում,
Ի՛նչ անես,
Չանե՜ս,
Իրեն չկպնե՜ս՝
Ճիճվի իր կյանքը քի՜չ երկարացնես…

Ու մոռանում է  ճիճուն,
Որ հավի անմե՜ղ, մաքո՜ւր մի ճուտիկ
Կտցի մի զարկով
Վե՛րջ կտա կյանքին:




...մարդավարի ապրե՜լ եմ ուզում

Մա՜րդ եմ…
Ու մարդավարի ապրե՜լ եմ ուզում
«Շան կյանքը»
Վաղո՜ւց ձանձրացրել է ինձ,
Տեսնում եմ ինչպե՜ս են «շներ»-ը ապրում՝
Գոհ իրենց կյանքից:

«…Էն մի կտոր հա՜ցը երկնքից կախված»
Լռվե՜լ, մնացել է կոկորդիս,
Մա՜րդ եմ,
Աշխարհ եմ եկել որպես մարդ,
Ե՞րբ պետք է ազատվեմ
Այս մարդ-շներից:

Օտարից մուրա՜ծս հաշվել չի՛ լինում
Շան կյանքը բա՜խտ է
Իմը՝ ապաբախտ,
Եղեռնի մասին լսե՜լ եմ,
Ներգաղթը տեսե՜լ
Հիմա՛ էլ ապրում եմ արտագաղթ:

Վերջում ուզում եմ ի՛մ հողում պառկել,
Վրայիս քա՜րը մնա՛ որպես քար,
Թե շարունակվի այս կյանքով ապրե՜լ՝
Պառկած կլինեմ
Մզկիթների տակ…

…զավակները


Եվ երեկո՜ն է հոգնում…
Եվ ծառե՜րն են լալիս…
Եվ պոե՜տն է գրելիս…
Ամբողջ սիրտը տալիս:

Եվ պահե՜ր են գալիս,
Երբ դառնում ես անփո՜ւյթ,
Եվ հոգսե՜ր են դառնում
Երազներդ կապույտ:

Կյանքը թողած մի կո՜ղմ
Գրածովդ ես ապրո՜ւմ,
Եվ խոհերի դողո՜վ
Վերնագրերը կարդում:

Գրածդ մե՛կ թո՜ւյն է թվում,
Մե՜կ էլ վայրի մեղրի համ,
Մեկ մի ստվե՜ր է դառնում,
Մե՜կ անտես մի ուրվական:

Խոհերդ հույզե՜ր են դառնում
Եվ չե՛ս հոգնում կարդալուց,
Ինչպես մա՜յրը չի հոգնում
Զավակներին նայելուց: