Թվա՜ց,
հասկացա իմաստը
Կյանքի,
Երբ աչքերիդ
մեջ տեսա տխրությո՜ւն,
Ես էլ ի՜մ
բաժինն ունեի մեղքի
Ու չգիտեի ի՞նչ
եմ անելու…
Մեղքս գրկիս
մեջ՝
Մի ամբո՜ղջ
աշխարհ,
Գիտեի՜ արև
կա այս մութ աշխարհում,
Լո՜ւյսն
երևում էր, ջերմությո՜ւն չկար-
Կա՜ր,
սակայն էլ չէ՜ր տաքացնում…
Գարունն ո՞ւմ
է պետք առանց
Ջերմության,
Աշո՜ւնը՝
առա՜նց տերևաթափի,
Ձմեռը սրտո՜ւմ
ամառն ո՞ւմ է պետք-
Թերևս միայն
տա՜ք հուզումներին …
Երբ տխրություն
տեսա աչքերի՜դ,
Թվա՜ց,
հասկացա իմաստը
Կյանքի,
Բայց
իրականում կատա՜կ էր անսիրտ
Կամակո՜ր, չկա՜մ,
քինապահ
Բախտի…