Թե իմանա՜մ,
որ կուրանամ
Էլ երազներ չե՛մ
տեսնի -
Խոստանո՜ւմ
եմ – կկուրանա՜մ,
Քանզի դա՜ռն
են երազներս
Թե քնա՜ծ,
թե արթմնի՜…
Թե իմանա՜մ,
որ խլանամ
Էլ չե՛մ լսի
հեռվից կանչող ձա՜յնը քո,
Աստվա՜ծ վկա
- կխլանա՜մ,
Քանզի ծա՜նր
է ձայնդ՝
Սի՜րտ ու
հոգի ավերող …
Թե իմանա՜մ,
որ համրանամ
Ու անունդ
լեզվիս վրա խելառապար
Չի՜ պարի-
Կհամրանա՜մ,
Քանզի
լեզուս ուշաթափվե՜լ,
Լլկվե՜լ է
Քո անունի
հնչյուններից բերկրալի:
Թե իմանա՜մ,
որ մահանա՜մ,
Բայց
խոսքերս կանմահանա՜ն քո սրտում,
Չե՛մ
կասկածի – կմահանա՜մ -
Քանզի քո՛
մեջ կանմահանամ,
Կանմահացնե՜մ
Քեզ իմ սիրո
երգերում…
Ո՛չ երանի
կտամ նրան
Ով չի՛
զգացել մենություն,
Չի՛
համտեսել դառնահամը մենության -
Քանզի դառից
ավել դա՜ռը
Միշտ բերում
է բախտի վրա քմծիծաղի
Կամ էլ
տտի՜պ քաղցրության…
Քո անո՜ւնն
եմ հիմա քաղցր
Ատամներիս
տակ սեղմում,
Քանզի ամեն
պահի պատրաստ
Շրթունքներս
բա՜րձր-բարձր
Քեզ ինձ մո՜տ
են կանչելու…