Ես սիրեցի
երկմտանքդ
Ձմռան խոնավ
ծոցում
Լո՜ւյսը
այսօր այլ կերպ բացվեց,
Գուցե՞ տոն
է աշխարհում,
Իրո՜ք,
ինչ-որ մի բան կարծե՜ս
Ձևափոխվեց
երկնքում:
Ինչ-որ մեկը
ծիծաղո՜ւմ է-
Տխրությունը
ցրելու,
Ինչ-որ մեկը
արտասվում է-
Թրջվում է
իր արցունքում:
Ինչ-որ մեկը
բղավո՜ւմ է
Օգնությո՜ւն
է խնդրում՝
Խիստ ձմեռը
փաթաթվել
Ու մարմինն
է խեղդում…
Ինչ-որ
մեկին բա՜ն է պատմում
Իր թափառող
հոգին,
Ինչ-որ մեկն
էլ փո՜րձ է անում
Փրկե՜լ ինչ-որ մեկին:
Աշխարհն
ասես չի՜ արթնացել
Քնած է և
քամին,
Ինչ-որ մեկը
լուսնամարմին
Այսօր ծնվեց
կրկին:
Ձմռան
շունչը դիմավորեց
Փափուկ
փաթիլ-էակին
Այսօր
լույսը այլ կերպ բացվեց՝
Ծնո՜ւնդ է…
Լույս
կրկնակի: