Չհասկացա – ի՞նչպես
ստացվեց,
Որ իմ խենթ
լեզուն այսպես սսկվեց…
Որ աչքերիս
մեջ էլ չե՜ք երևում,
Որ տողերիս
մեջ Ձեզ չե՜մ որոնում,
Ձեռքիս
ինքնաբո՜ւխ, մի անկախ շարժո՜ւմ
«Քեզ»-ի
փոխարեն միշտ «Ձեզ» է գրվում…
Դուք Տիկին, ստիպեցիք ինձ սիրել կյանքը,
Համոզեցի՛ք,
որ Ձեզնից բացի այլ կանայք չկան,
Իսկ Ճակատագիր
կոչված տականքը
Ամեն ինչ
վերցրեց ու խառնեց իրար:
Դուք Տիկին, հոգիս դարձրեցիք ծո՜վ
(Կտցահարում
են ճայերն անաստված)
Իսկ ես իմ
մաքո՜ւր ու ազնիվ սիրով
Բռնեցի դեպի
«Ցա՛վ» տանող ճամփան:
Ձեր սրտում Տիկին,
հիմա ամա՜ռ է,
(Որտեղ որ
ապրո՜ւմ եք, ձմեռ չի՛ լինում)
Իմ սրտում
ձմե՜ռ է և այնքա՜ն համառն է,
Որ Ձեր
նկարից աչքը չի կտրում:
Հիմա
կծկվում եմ ինչ-որ ցավերից,
Փնտրո՜ւմ,
չե՛մ գտնում թե ի՞նչից է դա,
Սիրտս էլ
փորձեր է անում իր տեղից
Ձեզ
նման փախչե՜լ, հեռանալ…
Կգա
ժամանակ, որ չե՛նք լինի էլ,
Տիկի՜ն,
զարմացա՞ք, այո՜, նաև Դո՜ւք,
Քանզի, եթե
ես որոշեմ մեռնե՜լ -
Դո՛ւք լինելու
եք իմ պոետ սրտում:
Ս.Ումառ-Հարությունյան
20.04.17 Երևան