Պոետի ձեռքը
պետք է
Նո՜ւրբ լինի,
Իր սրտի
նման պետք է
Թո՜ւյլ լինի,
Իր մտքի
նման պետք է
Սո՛ւր լինի,
Ինքը պոետը
արարման պահին
պետք է
բոլորի ցավը
Ամոքո՜ղ
լինի…
Իր իսկ
ցավերը անտեսո՛ղ լինի
Իրեն արարող
աչքերի նման
Պետք է խոր
լինի…
Պոետն իր
մարմնի նման
ծերանալ
չունի՝
Նա մարմին
չէ այլ
Խոսացող
հոգի
Ու երբ
լռում է պոետը երկար ժամանակ
Նշանակում է,
որ ասելիքն է շատ,
Բայց խանգարում են նրան
Ձա՜յնը
քարերի
Լա՜ցն անտառների,
Վի՜շտը ջրերի
Ու ձև է
փնտրում՝
Մի ձև
մատուցման,
Որ
ծվեն-ծվեն անի կուրծքը խավարի,
Որ խռով հոգին
բառեր դարձնի,
Դարձնի
ասելիք
Ու անտեր
լքված խաչքարի նման
Գլուխը թեքի
ու երկար սպասի
Մի փոքրիկ
միկրո-
Շնորհակալության…
Հետո շշնջա,
որ
Կներե՜ք
ինձ,
Դեռ կա՛մ
Ապրո՜ւմ եմ
Դեռ ցա՛վ եմ
տեսնում ես ձեր աչքերում
Ձեր մեջ
տեսնում եմ միամիտ Ադամ
Ու Խաբված
Եվա
(Ո՜չ,
չսխալվեցի՝ հենց Խաբված Եվա)
Եվ դրանից
է, որ սիրտս քարանում
Ու
պապանձվում է երկար ժամանակ…
Պոետի ձեռքը
պետք է
Նո՜ւրբ
լինի,
Իր սրտի
նման պետք է
Թո՜ւյլ
լինի,
Իր մտքի
նման պետք է
Սո՛ւր լինի,
Իրեն արարող
աչքերի նման
Պետք է խոր
լինի…
Այս երկնքի
տակ
Սա է պոետի
ուղին…
Ս.Ումառ-Հարությունյան