Առանց իսկ մի
փշուր ցավ-ափսոսանքի,
Դա՜ր, նվիրում
եմ քեզ կյանքս մնացած,
… Այս աղտոտ
դարում արհամարանքի
Այսպես
ապրելը դարձել է հանցանք:
Ապրել եմ մի
կյա՜նք, որտեղ զարթո՜նք կար,
Դարը կարող
էր ստեղծե՜լ ու ստեղծել,
… Հիմա
ավերված վանքերի նման
Ստիպված եմ
ընկած քարերդ հաշվել:
Միգուցե քի՞չ
է տվածս կյանքը,
Բայց ուրիշ
էլ ոչի՜նչ ես չունեմ,
…Դու դարձար
բոլոր դարերի տականքը
Իսկ տականքի
հե՜տ դժվա՛ր է ապրել:
Այն ինչ տվե՜լ
ես - վերադարձնում եմ քեզ՝
Ցա՜վ, կսկի՜ծ,
մորմո՜ք ու գեյահանդես,
…Անցած
դարում ապրածս կյա՜նքը
Չեմ ուզում քեզնով
աղտոտել: