воскресенье, 22 апреля 2018 г.

...մարդավարի ապրե՜լ եմ ուզում

Մա՜րդ եմ…
Ու մարդավարի ապրե՜լ եմ ուզում
«Շան կյանքը»
Վաղո՜ւց ձանձրացրել է ինձ,
Տեսնում եմ ինչպե՜ս են «շներ»-ը ապրում՝
Գոհ իրենց կյանքից:

«…Էն մի կտոր հա՜ցը երկնքից կախված»
Լռվե՜լ, մնացել է կոկորդիս,
Մա՜րդ եմ,
Աշխարհ եմ եկել որպես մարդ,
Ե՞րբ պետք է ազատվեմ
Այս մարդ-շներից:

Օտարից մուրա՜ծս հաշվել չի՛ լինում
Շան կյանքը բա՜խտ է
Իմը՝ ապաբախտ,
Եղեռնի մասին լսե՜լ եմ,
Ներգաղթը տեսե՜լ
Հիմա՛ էլ ապրում եմ արտագաղթ:

Վերջում ուզում եմ ի՛մ հողում պառկել,
Վրայիս քա՜րը մնա՛ որպես քար,
Թե շարունակվի այս կյանքով ապրե՜լ՝
Պառկած կլինեմ
Մզկիթների տակ…

Комментариев нет: