Գլխիդ վրա
հիմա սավառնում են թևեր
Խոսո՜ւմ են
քեզ հետ-
Չե՛ս լսում
նրանց,
Թափվում են
քեզ վրա ցայգացող ծաղիկներ՝
Ճեղքում
հուշերիդ հորձանուտն անձայն:
Այնքա՜ն
բնական կարծես կողքիդ են
Հեռացա՜ծ,
բայց ներկա
Հարազատ
դեմքեր,
Ձեռքիցդ
բռնած եթեր-ճամփեքով
Քեզ
ուղեկցում են դեպի հեռուներ:
Մի՛ տխրիր,
մենա՛կ չես, լո՛ւյսի է փոխվել
Սիրտդ
կարոտող
Ու
բարձրացել է լույսը սրտիցդ՝
Դարձել
աղոթող…
Կար մի
ժամանակ, երբ հավաքվում էինք
Ուրախանալու
Չնչին պատճառով,
Հիմա
ուրախանում ենք, երբ հանդիպում ենք
Նույնիսկ շատ
տխուր առիթով:
Ի՞նչ արած,
Նոսրանո՜ւմ
ենք,
Պակասո՜ւմ,
Գլխներիս
վրա ավելանում են թևեր-
Խոսում
անցյալով:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий