суббота, 14 июня 2014 г.

Վերջին միտքը





Ես ուզում եմ նման լինել բոլորին:
Ես չեմ ուզում լինել մտքերի խրտվիլակ ու քշել հեռացնել անպատեհ ժամանակի հայտնված մտքերին:
- Իսկ ինչպիսի՞ն են բոլորը, - հարցրեց անձրևից տերևների տակ մի կերպ ծվարած մի ճնճղուկ:
- Դե, երբ նրանց մոտ կա հացի մի վերջին փշուր նրանք չեն ուտում այլ կիսում են Ինչ Որ Մեկի հետ, չեն հեռանում երբ Ինչ Որ Մեկը հիվադ է լինում, Ինչ Որ Մեկի համար տանջվում են օրնիբուն…
- Կիսել վերջին ունեցածը, չհեռանալ, աշխատել օրնիբուն… այդպես բոլորն են անում:
- Ես էլ դա եմ ուզում:
- Դու չես կարող լինել այդպիսին, քանի որ արդեն մեկ ժամ է խոսում ես ինձ հետ, իսկ ես քեզ լսում եմ անձրևից թրջվելով…քեզ հաջողություն:
Հողը ծարավ էր…
Հողը խմում էր անձրևին, հագենում…
Ես երկար նայում էի այն թրջված ճյուղին, որից թռավ հեռացավ իմ կարծես թե վերջին ճնճղուկը ու ավելի էի ցանկանում նմանվել բոլորին…

Комментариев нет: